copy image url
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:25 20-05-2023

Ինչ-որ ոջիլների պատճառով իրավունք չունե՛նք Արցախը հանձնել. Աշոտ Երկաթ

«Սրանից 5 տարի առաջ եկան իշխանության նրանք, ովքեր ստիպեցին մեզ անձնատուր լինել։ Եղան մարդիկ, ովքեր մեր արժանապատվությունը փորձեցին նսեմացնել, փորձեցին ստորացնել մեզ, դարձնել մի ազգ, որի պիտակը վախկոտն է, սակայն մեր ազգը դա չէ»։ Այս մասին Կոռնիձորում իր ելույթում ասաց «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը։

«Առաջին անգամ պարտվել եմ, երբ 2018 թ․ սրանք եկան իշխանության, երկրորդ անգամ պարտվել եմ, երբ 2020 թ․ մեզ արհեստական պարտության տարան այս իշխանությունները, 2021 թ․ ես պարտվել եմ, երբ նորից ընտրվեցին սրանք, 2022 թ․ պարտվել եմ, երբ սկսեցին մեր սահմանները զատել ու նվիրել թուքրերին։ Հիմա պարտվում եմ ամեն օր։ Ամեն օր պարտվում եմ, երբ սպանում են իմ հաղթած գեներալին, ամեն օր պարտվում եմ, երբ բանտարկված են իմ գեներալները, ամեն պարտվում եմ, երբ ձեռք են բարձրացնում մեր վեհի, մեր եկեղեցու վրա, ամեն օր պարտվում եմ, երբ հերոսածին մորն են դատում»,- ասաց հրամանատարը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը