copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:18 20-05-2023

Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում բացվել է Food & Drinks 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և ԱՄՆ-ի 80 ընկերություններ են ներկայացված մայիսի 19-ին Yerevan EXPO ցուցահանդեսային համալիրում բացված Food & Drinks 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում։

«Սննդի արդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսությունում կարևոր դերակատարություն ունի, մեծ է նրա տեսակարար կշիռը նաև արտահանման մեջ»,- բացման խոսքում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։ Նրա խոսքով՝ անցյալ տարիներին մեր երկրից մեծ տեսակարար կշռով սննդամթերք է արտահանվել Ռուսաստանի Դաշնություն, ԵԱՏՄ, ԱՄՆ և այլ երկրներ, ու պատահական չէ, որ ներկա ցուցահանդեսին իրենց մասնակցությունն են բերել ռուսական, բելառուսական և ամերիկյան ընկերություններ ևս, որոնք հետաքրքրված են թե համատեղ արտադրությունների կազմակերպմամբ, թե փոխադարձ ապրանքաշրջանառության մեծացմամբ։ ՀԱԳՄ փոխնախագահի խոսքով՝ ցուցահանդեսը լավ առիթ է նաև հայաստանյան ընկերությունների համար՝ իրենց արտադրանքը ներկայացնելու, նոր գործընկերներ գտնելու առումով։

ՀՀ-ում Բելառուսի դեսպանության գլխավոր խորհրդական Սերգեյ Տրոցյուկի գնահատմամբ՝ այս ցուցահանդեսն իրեն դրսևորել է որպես արդյունավետ հարթակ առևտրատնտեսական հարաբերությունների առաջմղման առումով, որին պարբերաբար մասնակցում են նաև բելառուսական ընկերություններ։ Նրա հավաստմանբ՝ բելառուսական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացմամբ, ինչն իր հերթին կհանգեցնի շուկաների ընդլայնման, արտադրանքի արդյունավետության բարձրացման, մարդկանց զբաղվածության աճի։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու LOGOS EXPO Center-ի կազմակերպած ցուցահանդեսը կազմված է տասնմեկ թեմատիկ բաժիններից, այդ թվում՝ ալկոհոլային արտադրանք, ոչ ալկոհոլային խմիչքներ, մսի և կաթնամթերքի արտադրություն, պահածոյացված մրգեր ու բանջարեղեն, հրուշակեղեն, այլ։

Ցուցահանդեսի շրջանակներում, որը կտևի մինչև մայիսի 21-ը, նախատեսված են նաև շնորհանդեսներ, երկկողմ բանակցություններ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող