copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:13 22-08-2021

Նոր Մոսկվայի Food City շուկայում մարդ է սպանվել

Իրավապահ մարմինները հետաքննում են Նոր Մոսկվայի Food City շուկայում մարդու սպանության հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ տղամարդը մահացել է դանակի վնասվածքից: Իրավիճակին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ մահացածը, ենթադրաբար, բնիկ ադրբեջանցի է:

«Նա դանակի հարված է ստացել կրծքավանդակի շրջանում: Նա մահացել է»,- պարզաբանել է աղբյուրը:

Կասկածյալը դեռ ձերբակալված չէ: Այլ մանրամասներ հետաքննվում են: