Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:16 20-05-2023

Մեծ գումարների՝ ՀՀ նախագահին, սակայն արդյունքն այդպես էլ չի երևում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է ․

«ՀՀ նախագահի լիազորությունների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվում են մեծ գումարներ, սակայն Վահագն Խաչատուրյանի աշխատանքի արդյունավետությունն այդպես էլ չի երեւում։ Խոսենք թվերով. 2022 թվականին նախագահի լիազորությունների իրականացման համար ծախսվել է 1.2 մլրդ դրամ, ընդ որում՝ կատարողականը 92 տոկոս է եղել, այսինքն՝ նախագահը սիրով ծախսել է իր կառույցին բաժին հասած գումարը, մեկնել գործուղումների, հյուրասիրություններ կազմակերպել:

Ինչպես հայտնի է, 2022 թվականի մարտի 3-ին 71 կողմ ձայներով Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: Այս ընթացքում դժվար է մատների վրա հաշվել, թե ինչ հանրօգուտ աշխատանք է կատարել Վահագն Խաչատուրյանը: Միակ բանը, որով թերեւս կարող ենք հիշել Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման մեկ տարին, սկանդալն էր, որում նա հայտնվեց նախորդ տարվա սեպտեմբերին: Խոսքը դրվագի մասին է, երբ Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի դագաղի մոտ լուսանկարվել էր՝ մի վայրում, որտեղ լուսանկարվելն արգելված է։ Ամբողջ մայիս ամսվա նրա գործունեությունը սահմանափակվել է միայն շնորհավորական ուղերձներ հղելով, օրինակ՝ մայիսի 3-ին, 5-ին, 17-ին։ Ապրիլ ամսվա ընթացքում եւս շնորհավորական խոսքերը բազմաթիվ են եղել, օրինակ՝ ապրիլի 17-ին, 24-ին, 25-ին։ Նա ապրիլին եղել է նաեւ Դիլիջանում, մեկնել արտերկիր, Մատենադարանում միջոցառման մասնակցել։ Թե ինչ օգուտ են տվել այս այցերն ու ընդունելությունները Հայաստանին, դժվար է ասել, բայց որ սուղ բյուջեից 3 մլն 200 հազար ԱՄՆ դոլար է ծախսվել ըստ էության ոչինչ չանելու համար, փաստ է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը