Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:41 04-11-2022

Դուրյանի արձանը հզոր մեծությունների կողքին ոչ մեծ, ոչ էլ փոքր է երևում. Գետիկ Բաղդասարյան

Այս տարի լրացավ հայ մեծանուն դիրիժոր Օհայն Դուրյանի հարյուրամյակը, ինչի կապակցությամբ էլ Օպերայի և բալետի պետական թատրոնի հարակից տարածքում տեղադրվեց մաեստրոյի հիշատակը հավերժացնող հուշարձան։

Ինչպես Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն էր նշել, Կառավարությունից հրատապ կարգով են ուղարկել ավագանու հաստատմանը։ Նախագիծը, չնայած նրան, որ քվեարկության է դրվելու հունիսի 21-ին, սակայն քանդակի մակետ տարբերակն արդեն քննադատվում է շատերի կողմից։

Լրագրողների հետ զրույցում քանդակի հեղինակ Գետիկ Բաղդասարյանն ասաց, որ արձանը հզոր մեծությունների կողքին ոչ մեծ, ոչ էլ փոքր է երևում։ Իսկ շաբաթներ առաջ Oragir.news-ի հետ զրույցում ասել էր, որ գործը դեռ չտեսած՝ քննադատում են. «Դրա պահանջն ունեմ, բայց օդի մեջ կրակոցի՝ չէ»,- ասել էր քանդակագործը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված