copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 20:14 18-05-2023

Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Միլանի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և փոխարինվել։ Մանրամասն՝ այստեղ։

Այսօր՝ մայիսի 18-ին, Հենրիխը բուժզննում է անցել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ախտորոշվել է ձախ ազդրի դիմացի ուղիղ մկանի ձգում (մկանային լարվածություն)։ Նախատեսվում է, որ հայ ֆուտբոլիստը ևս մեկ բուժզննում կանցնի։

Նախնական եզրակացությունը թույլ է տալիս կանխատեսել, որ ֆուտբոլիստը ապաքինված կլինի մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որը կայանալու է հունիսի 10-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերի» 22 համարը բաց է թողնելու մայիսի 21-ին կայանալիք «Նապոլիի» դեմ կարևոր հանդիպումը։

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
11:27 ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծին. Զելենսկի