copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:23 18-05-2023

Արցախում ներքաղաքական կյանքը փոթորկվել է. ովքեր են Բաբայանի երևանյան կուրատորները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արցախում ներքաղաքական կյանքը Սամվել Բաբայանի հանրահավաքից հետո փոթորկվել է: Արցախում վստահ են, որ Սամվել Բաբայանի շուրջ ստեղծված այս բեմադրությունն ավելի շատ Փաշինյանի նախաձեռնությունն է, որը Բաբայանն իրականացնում է ՔՊ-ական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի եւ Գագիկ Մելքոնյանի միջնորդությամբ:

Այլ կերպ ասած, Անդրանիկ Քոչարյանն ու Գագիկ Մելքոնյանը Բաբայանի երեւանյան կուրատորներն են, եւ հենց նրանց դրդմամբ է Բաբայանը խժդժություններ անում Արցախում: Նկատենք, որ հանրահավաքը Արցախում կայացավ բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո, որտեղ Փաշինյանը ճանաչեց խորհրդային Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում, սակայն Սամվել Բաբայանն այդ մասին ոչինչ չասաց: Նա միայն հայտնեց, թե դա Հայաստանի իրավունքն է, մենք պիտի մեր անելիքներն իմանանք, սակայն իրականում հանրահավաքով գոլորշի բաց թողեց, որ դժգոհությունը պարպվի եւ շեղվի Փաշինյանի վրայից։

Հիմա Արցախում բոլորը շունչները պահած սպասում են նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմանը՝ կնշանակի արդյոք Բաբայանին պետնախարարի պաշտոնում, թե ոչ: Արցախի մեր աղբյուրները չեն բացառում, որ Փաշինյանի ճնշման ներքո Հարությունյանը կգնա այդ քայլին, որքան էլ որ իր սրտով չլինի, բայց եւ անհավանական են համարում Բաբայանին այս փուլում այդ բարձր պաշտոնը վստահելը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին