copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:45 17-05-2023

Նիկոլ Փաշինյանի սիրած հանգստյան գոտին Ենոքավանում 6 հեկտարով կընդլայնվի

Նիկոլ Փաշինյանի սիրած հանգստյան գոտին Ենոքավանում 6 հեկտարով կընդլայնվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։ Նա նաև գրել է․

«Գործարար Արտակ Չիբուխչյանը սկսած 2000թվականից իր հայրենի գյուղում՝ Իջևանի տարածաշրջանի Ենոքավան բնակավայրում քոթեջներով հանգստյան գոտի է հիմնել, իսկ նրա որդին՝ Տիգրանը՝ նույն տեղում զիփլայն է գործարկել։

Ենոքավանը Նիկոլ Փաշինյանի հոր գյուղն է, Նիկոլ Փաշինյանը՝ իր ընտանիքի անդամների կամ ընկերների հետ հաճախ է այցելում Արտակ Չիբուխչյանի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտի։

Արտակ Չիբուխչյանը այժմ Ենոքավանում կառուցապատման նոր ծրագիր ունի։ Իջևան համայնքի Ենոքավան գյուղի վարչական սահմաններում են գտնվում, Արտակ Չիբուխչյանի սեփականությունն են հանդիսանում 5հեկտար մակերեսով գյուղատնտեսական, նպատակային արոտավայրի գործառնական նշանակության և Ենոքավան բնակավայրի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 1 հեկտար հողամասը, որը հանդիսանում է գյուղատնտեսական, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային, գյուղատնտեսական արտադրական, արոտավայր, գործառնական նշանակության հողամաս։

Արտակ Չիբուխչյանը Իջևանի համայնքապետարան է դիմել այդ հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու, այդ հողամասերը բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին դասելու խնդրանքով։

Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը հիմք ընդունելով Արտակ Չիբուխչյանի 2023թվականի փետրվարի 8-ի դիմումը և Իջևան համայնքի ավագանու 2023թվականի փետրվարի 28-ի նիստի պահանջները և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011թ․ նոյեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ , ՀՀ հողային օրենսգրքի 42 հոդվածի 1,1 և 1,2 ենթակետերի դրույթներով՝ 2023թ․ մայիսի 12-ին որոշել է դիմել Տավուշի մարզպետարան Արտակ Չիբուխչյանին պատկանող վերոհիշյալ երկու հողամասերի նպատակային նշանակությունը բնակավայևերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական հողատեսքի փոխելուն (Բնակելի տուն կառուցելու նպատակով) համաձայնություն ստանալու նպատակով»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը