copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 12:24 17-05-2023

Եթե Երևանը հաստատեր ՀԱՊԿ առաքելության տեղակայումը, Հայաստանը կշահեր և կստանար ավելի կայուն իրավիճակ. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ին և Հայաստանին՝ մասնավորապես կազմակերպության «քանդվելու» մասին խոսակցություններին:

«Այո, այդպես ասում են: Բայց դա տեղի է ունենում միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ի բոլոր անդամներն աշխատում են կոնսենսուսի հիման վրա և հարգում են այն նրբությունները, երբեմն կարևոր, որոնք միշտ առաջանում են այս կամ այն կողմից իրական կյանքում...

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ապացուցեց իր կենսունակությունը, երբ 2022 թվականի հունվարին Ղազախստանն օգնություն խնդրեց։ Մենք արդյունավետ ենք աշխատել։ Հենց որ Ղազախստանի ղեկավարությունն ասաց, որ իրենք իրավիճակը վերահսկում են, կազմակերպությունն արագ ավարտեց իր գործունեությունը։

Մենք պատրաստ էինք նույն կերպ օգնել ՀԱՊԿ այնպիսի անդամին, ինչպիսին Հայաստանն է։ 2022 թվականի աշնանը Կազմակերպության երևանյան գագաթնաժողովի համար փաստաթուղթ է պատրաստվել Հայաստանի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդական առաքելություն տեղակայելու մասին՝ համաձայն մեր հայ դաշնակիցների խնդրանքի։

Փաստաթուղթը լիովին համաձայնեցվել է արտգործնախարարների մակարդակով։ Հետո վերջին պահին հենց գագաթնաժողովում հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ այժմ այն մնում է թղթային տեսքով և չի կարող իրականացվել։

Բայց եթե Երևանը հաստատեր արդեն համաձայնեցվածը և պատրաստ մնար ստորագրմանն ու ուժի մեջ մտնելուն, ես համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կստանար»,- ասել է Լավրովը։

Ամենից շատ դիտված

16:47 Ծառուկյանի տնից կոկորդիլոսներ տեղափոխելիս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է վնասվել
21:00 Նազիկ Ավդալյանն իր հիմնադրամը «համեստորեն» իր անվամբ է կոչել
15:11 Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ. Փաշինյան
18:07 Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող շինությունները ապամոնտաժվել են
10:50 Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. իմ խիղճը հանգիստ է. անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին ու ժողովրդին. Գագիկ Ծառուկյան
13:07 Ինձ չի հետաքրքրում, ձեր ասած տեսարանները չեմ տեսել. Փաշինյանը՝ Ծառուկյանի ձերբակալման կադրերի մասին
23:47 Երկրի ղեկավարը գոհ է իմ աշխատանքից. Շիրակի մարզպետ
16:00 Ինչ վատություն էր արել էգ առյուծը Նիկոլ Փաշինյանին
14:22 Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ»
17:45 Որդիս դարձել էր անցանկալի անձ. Սամվել Ալեքսանյանը՝ իր տան խուզարկության պատճառների մասին