Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 10:26 17-05-2023

Ռուսաստանի պահանջով այսօր Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կանցկացվի

Հինգշաբթի՝ մայիսի 18-ին, Ռուսաստանի Դաշնության պահանջով կհրավիրվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու արևմտյան երկրների կողմից Ուկրաինային զենք մատակարարելու հարցը։

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան։

«Նեբենզյան (ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյա - խմբ.)՝ պատերազմական հանցագործությունների զենք, պահանջում է այս շաբաթ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ «դատապարտելու» մեր դաշնակիցների և գործընկերների կողմից Ուկրաինայի պաշտպանական ուժերին զենքի մատակարարումը»,- թվիթերյան իր էջում գրել է Կիսլիցան։

Նիստը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին