Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:22 17-05-2023

Արցախում պետնախարարի պաշտոնի շուրջ անառողջ իրավիճակ է ստեղծվել. Տիգրան Աբրահամյան

Արցախում պետնախարարի պաշտոնի շուրջ անառողջ իրավիճակ է ստեղծվել։ Ճգնաժամային Արցախում անընդհատ թիրախում գտնվող պետնախարարները նշանակվում ու կարճ ժամկետում հրաժեշտ են տալիս պաշտոնին, սակայն այդ ամենի հիմքում ոչ թե տապալված տնտեսությունն է կամ ոլորտային լուրջ ձախողումները, այլ քաղաքական ինտրիգները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նա նաև նշել է. «Իհարկե կա ևս մեկ պատճառ, որն այս հարցում էական դեր ունի ու դրա անունը Արայիկ Հարությունյան է, ով իրեն փրկելու համար պատրաստ է ամեն ինչի:

Հիմա իրադարձությունները գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանի շուրջ են` իրենից անկախ, որովհետև 2 ամիս առաջ նշանակել են, լուռ աշխատում է` ինչպես ինքն է պնդում, բայց ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նրան ազատելու և իրեն նշանակելու պահանջ է ներկայացրել Արցախի նախագահին:

Դժգո՞հ են գործող պետնախարարի աշխատանքից, տապալել է՞ ծրագրերը, գումարներ է՞ մսխել կամ թալանել. ի՞նչ է արել, որ քննարկման, իսկ ավելի կոնկրետ` առևտրի եք հանել այդ պաշտոնը:
Թե ինչպիսի պետնախարար է Ներսիսյանը` ես ինքս չեմ կարող ասել, արցախցիները պետք է ասեն, իրենք են տեսնողն ու գնահատողը:

Ունի՞ ծրագիր Բաբայանը և ուզում է՞ կրկին պաշտոն զբաղեցնել կամ իշխանություն կրել` իր իրավունքն է: Իսկ թե ինչով է զբաղված ազատողն ու նշանակողը, ինչ սկզբունքներով ու մոտեցումներով է առաջնորդվում, Արցախում բոլորը գիտեն:

Արցախում բազմաթիվ խնդիրներ կա, բայց դրանցից գլխավորի անունը Արայիկ Հարությունյան է:
Ինչ վերաբերվում է արցախյան քաղաքական դաշտի հին ու նոր հավակնորդներին, ապա միանգամից ասեմ, որ արցախցիները բոլորին մանկությունից մինչև մեր օրեր լավ ճանաչում են և հստակ վերաբերմունք են արտահայտում»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել