copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:22 16-05-2023

ԵՊՀ֊ն նոր կայք ունի. նիկոլականության առանձնահատկությունները

Նիկոլական Հայաստանում խոսքի ազատությունն այն է, երբ դու կարող ես ասել քո կարծիքը, բայց պաշտոնյան կարող է թքել քո վրա և բռնություն գործադրել։

Նիկոլական Հայաստանում թափանցիկ և հրապարակային գործելաոճն այն է, երբ Կառավարության նիստի գրեթե բոլոր հարցերը լինում են գաղտնի ռեժիմով։

Նիկոլական Հայաստանի ծոցից դուրս եկած արժանի զավակը՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, գերազանցել է իր քաղաքական կնքահորը։ ԵՊՀ նոր կայք են ստեղծել իբր ավելի ժամանակակից, ավելի հարմարավետ, բայց նայում ես՝ չկան փաստաթղթեր, հաշվետվություններ, ոչ մի կարևորագույն որոշում, հրաման։

Հների, սևերի Հայաստանում նման բան անելու դեպքում «Ռեստարտը» ներխուժում էր ռեկտորատ, մատ թափ տալիս, աղմուկ-աղաղակ բարձրացնում երկրով մեկ։ Իսկ նիկոլական Հայաստանում ամեն ինչ ներելի է։

Կայքը ուսումնասիրում ես, մեկ էլ հանկարծ ներքևում փոքր տառերով գրված է փաստաթղթեր, ահա մտնում ես և դեմքիդ են «շփցնում», թե «որդեգրելով առավել հրապարակային ու թափանցիկ աշխատաոճ, նպատակ ունենալով առավել համակարգված ձևով ներկայացնել ԵՊՀ գործունեությանն առնչվող ներքին իրավական ակտերը, ներկայացնում է «ԵՊՀ փաստաթղթեր» կայքէջը»։

Կայքէջ էլ լինի, վերջին փաստաթղթերը 2021-2022թթ, եթե, իհարկե, այնքան համբերություն ես ունենում փնտրելու, գտնելու այդ փաստաթղթեր բաժինը։ Բայց կարևորը հո դա չէ, կարևորը հրապարակային, թափանցիկ աշխատաոճ ասվածն է, դա թմբակահարելը, հատկապես որ դրանով ոչ հետաքրքրվող կա, ոչ մտահոգվող․․․։

Թվում է, թե խնդիր չկա, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, կանոնադրությամբ նախատեսված պահանջը կատարել են, հաշվետվությունները հրապարակել, բայց մեծ հարց է, թե որքանով է պատշաճ դա արված, որքանով է տեսանելի և հասանելի, և ինչու է մի քանի տարվա վաղեմության փաստաթղթեր, ԵՊՀ-ն դրանից հետո փակվե՞լ է։

Սա մոտավոր նույնն է, երբ բանկային պայմանագիր ես կնքում և փաստաթղթի ներքևում անտեսանելի տառաչափով նշվում է այն իրական, ահռելի գումարը, որը պետք է վճարես, մինչդեռ դու տեսել էիր միայն վերևում շեղատառերով նշված գումարը։

Այս պատմության զավեշտալի կողմերց մեկն այն է, որ երբ ԵՊՀ ռեկտոր էր լուսահոգի Արամ Սիմոնյանը, Հովհաննես Հովհաննիսյանը՝ որպես ԿԳՄՍ փոխնախարար, ամեն շաբաթ զանգում էր Սիմոնյանին և ամերիկյան տարբեր համալսարանների կայքերի անուններ ասում, թե սրա կամ նրա նմանողությամբ նոր կայք սարքեք, բայց չէր ասում, որ եկեք փաստաթղթային մասը հանենք։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ