copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:05 27-09-2023

Tikunq.am. նոր կայք՝ բռնի տեղահանված արցախցիներին տրվող աջակցությունը նպատակային դարձնելու համար

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին առաջարկվող աջակցությունները այսուհետ կարելի է տեղադրել TIKUNQ.AM կայքում։ Նոր ստեղծված կայքի, կայքի ունեցած առավելությունների և այս օրերին նրա ունեցած նշանակության մասին Oragir.News-ը զրուցել է կայքը ստեղծած թիմի ղեկավար Արման Աթոյանի հետ։

«Կայքը ստեղծվել է մեր թիմի՝ X-TECH-ի կողմից, որ Արցախից բռնի տեղահանված մարդիկ հնարավորինս արագ և ապակենտրոն հնարավորություն ունենան տարբեր աջակցությունների մասին իմանալու այլ անհատներից կամ կազմակերպություններից։

Մեր տեղեկություններով, այս պահին կայքում 40-ից ավելի առաջարկներ են տեղադրված, 300-ից ավելի գրանցված օգտատերեր կան։ Աջակցություններից օգտված տարբեր մարդկանց դեպքեր գիտենք, մասնավորապես՝ օգտատերերից մեկը տեղադրել էր հայտարարություն, որով պատրաստակամ էր օգնելու և կացարան տրամադրելու բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Մեր տեղեկություններով՝ արդեն իրենց հետ կապվել են և որոշակի քանակությամբ մարդիկ տեղավորվել են»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց Արման Աթոյանը։

Կայքը ապակենտրոն է, այսինքն՝ այն ստեղծած թիմը վերահսկողություն չունի, թե որ մարդը ինչ աջակցություն է ստանում։ Աջակիցների հետ կապված ամբողջ ինֆորմացիան տեղադրված է և հարմար է իրենց հետ միանգամից կապ հաստատելու տեսակետից։

«Կայքում աջակցություն տեղադրելու համար իրական հեռախոսահամարով պետք է անցնել վերիֆիկացում՝ ապահովության համար։ Կայքում առկա են հագուստի, սննդի, հիգիենայի պարագաների, դեղորայքի, մարդատար և բեռնատար մեքենաների, կացարանի, վառելիքի, աշխատանքի, առողջապահության կատեգորիաներ։

Կայքի գլխավոր առավելությունը նրա՝ քարտեզահեն լինելն է, որի շնորհիվ մարդկանց հասանելի շատ ինֆորմացիների մեջ կարելի է գտնել ամենամոտ գտնվող պոտենցիալ աջակցությունը։

Այս առումով ավելի օպտիմալ է դառնում մարդկանց գործողությունը և կարելի է տեսնել իրենց մարզում կամ իրենց կողքի բակում ներկայացվող աջակցությունը»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել