Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:45 15-05-2023

Երբ կինդ զբաղված է. ինչպես Փաշինյանը Բազմաբերդի շորերով հայտնվեց Բրյուսելում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ի երեկոյան այցելել էր Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնք՝ հանդիպել Երևանի Մ. Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի և Ներքին Բազմաբերդի Ե. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին և ուսուցչական անձնակազմին:

Փաշինյանը ողջունել է ներկաներին, հետաքրքրվել միջոցառման կազմակերպման մանրամասներից, համտես է արել, ապա խարույկի շուրջ զրույց ունեցել ներկաների հետ։ Նշենք, որ Փաշինյանի հագուկապն այդ հանդիպմանը ոչ ոքի չէր զարմացրել։

Նույնը, ցավոք, չկարողացանք ասել Բազմաբերդ կատարած այցի հաջորդ օրվա՝ բրյուսելյան այցի մասին։

Թեև նշվել էր, որ հանդիպումը ոչ պաշտոնական է, բայց ինչպե՞ս կարելի էր նման հանդիպման ներկայանալ Բազմաբերդ կատարած այցի դրեսկոդով։ Մնում է մեզ «սփոփենք» ու հավատանք, որ պարզապես կինը՝ Աննա Հակոբյանն է չափազանց զբաղված եղել և չի հասցրել ամուսնուն նոր հագուստ տրամադրել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է