Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:51 15-05-2023

Նոր տրոլեյբուսները ցանցից դուրս հավելյալ 60 կմ կարող են երթևեկել

Այսօր ևս 4 տրոլեյբուս կժամանի Երևան։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Բեջանյանը։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ նախատեսված է, որ մինչև ամսվա վերջ բոլոր 15-ը կլինեն Երևանում։

«Նոր տրոլեյբուսները, որ ներմուծվել են, մեզ հնարավորություն են տալիս ընդհանուր ցանցից անջատված քշել հավելյալ ևս 60 կմ, նույն էլեկտրոավտոբուսների տրամաբանության ներքո։ Դա նշանակում է, որ մեր ցանցը մի փոքր ընդլայնվելու է, իր ուղղին որոշ չափով փոփոխվելու է»,-հավելեց փոխքաղաքապետը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ