copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:15 14-05-2023

Հայտնի են Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին արդյունքները, Էրդողանն առաջատար է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Թուրքիայում տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Համապետական ընտրությունների ամբողջական արդյունքները կհրապարակվեն մինչև կեսգեշեր, սակայն արդեն հայտնի են մի շարք ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները։

Մասնավորապես արդեն հայտնի են Թուրքիայի շուրջ 42.880 ընտրատեղամասերից ստացված արդյունքերը, որոնք կազմում են բոլոր ընտրատեղամասերի 22․31%-ը։

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 42.880 տեղամասերից ստացված տվյալների համաձայն՝ ստացել է ձայների 55․03%։ Նրա հիմնական մրցակից, ընդդիմադիր Ազգ դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 39%-ը։ Ծագումով ադրբեջանցի Սինան Օղանը ստացել է ձայների 5․40%-ը, իսկ ընդդիմադիր Հայրենիք կուսակցության նախագահ Մուհարեմ Ինջեն, ով ինքնաբացարկ էր հայտնել, սակայն իր անունը չէր հեռացվել քվեաթերթիկներից՝ 0․57%-ը։



Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը

Ձեզ գուցե հետաքրքրի