copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 19:14 14-05-2023

2 օր է՝ նույնիսկ ավտոմատի ձայն չի լսվել, այս լռությունն էլ է մտահոգիչ. Հակոբ Ավետյան

Արդեն 2-րդ օրն է, որ թշնամին դադարել է կրակել Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերի ուղղությամբ:

Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց՝ սահմանին իրավիճակը բավականին հանգիստ է:

«Այս 2 օրը շատ հանդարտ է, նույնիսկ ավտոմատի ձայն չի լսվել, թե 5 րոպե հետո ինչ կլինի, չենք կարող ասել: Այս լռությունը մտահոգիչ է, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել, հակամարտությունը շարունակվում է, ունենք չլուծված խնդիրներ, թշնամին ունի պահանջներ»,- ասաց Հակոբ Ավետյանը:

Այսօր Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը, ուստի Հակոբ Ավետյանին հարցրեցինք, թե ի՞նչ սպասելիքներ ունեն այդ հանդիպումից. «Հիմա միայն սահմանին կանգնած զինվորների մասին ենք մտածում: Ինչ վերաբերում է եռակողմ հանդիպմանը, ապա նման բանակցություններից երբեք լավ արդյունք չենք տեսել»:

Հիշեցնենք, որ թշնամին մայիսի 11-ին և 12-ին տարբեր տրամաչափի զինատեսակներով պարբերաբար կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցավ 1 զոհ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ