Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:34 13-05-2023

Կապանի ՔՊ խորհրդում լարված վիճակ է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կապանի ՔՊ խորհրդում լարված վիճակ է, իշխող թիմի անդամներն իրար միս են կրծում, իրավիճակը հարթելու համար մարզ են հրավիրել ՔՊ վարչության փոխնախագահ Գեւորգ Պապոյանին, ով այսօր, մեր տեղեկություններով, այցելելու է Կապան՝ ՔՊ խորհրդի նիստին մասնակցելու։
Իշխող կուսակցության մարզային կառույցին բազմիցս ենք անդրադարձել։ Գրել ենք, որ այն փորձում է իրենով անել մարզից ընտրված պատգամավոր Դավիթ Դանիելյանը, եւ չնայած փորձերը չհաջողվեցին՝ խորհրդում նրա թիմը փոքրամասնություն է կազմում՝ 2, մաքսիմում՝ 3 հոգի, սակայն ընդդեմ Դանիելյանի կոալիցիա է ձեւավորվել։

Հատկապես չեն կարողանում մարսել այն, որ ամիսներ առաջ Դանիելյանի քավորությամբ Պոլիտեխնիկ համալսարանի Կապանի մասնաճյուղի ռեկտոր է նշանակվել Լեռնիկ Պետրոսյանը, ով ժամանակին հրապարակավ քննադատում էր Փաշինյանին։ Ըստ Կապանի մեր աղբյուրի՝ ՔՊ-ականներն այդ նշանակումից հետո նամակներ են գրել վարչապետին, սակայն պատասխան չեն ստացել եւ կասկածում են, որ Դանիելյանը վարչապետի աշխատակազմում ունեցած կապերով խոչընդոտել է դրան։

ՔՊ-ականները՝ Պապոյանի միջոցով, վերեւներին ուզում են փոխանցել․ եթե իրենք պետք է լինեն ֆորմալ կառույց, իսկ հարցերն այլ տեղում լուծվեն, ապա լուծարեք կառույցը՝ մենք էլ գնանք տուն։ Սյունիքի մարզի անվտանգային խնդիրների ֆոնին ՔՊ-ականների այս նեղ-խմբակային ինտրիգները շատ խոսուն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց