Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:19 18-12-2025

Մայր Աթոռում լարված վիճակ է, Փաշինյանը զայրացավ, Վեհափառին աջակցում են, բենզին է գալիս․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է դեկտեմբերի 18-ի ամփոփ լուրերը՝ Քնարիկ Սահակյանի մեկնաբանությամբ:

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում լարված և պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել։ Տեղում հազարավոր մարդիկ են հավաքվել․ մի կողմում հավաքվել են եկեղեցու աջակիցները, մյուս կողմում` կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների և հակաեղեկեցական արշավ սկսած Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները։ Առաջին խումբը բացականչում է «հեռացիր», երկրորդը՝ «վեհափառ»: Ավելի ուշ Ամենայն հայոց Գարեգին երկրորդը հոգևորականների ուղեկցությամբ և զանգերի ղողանջների ներքո մտավ Էջմիածնի Մայր տաճար։ Տարածքում հավաքված հարյուրավոր մարդիկ այդ պահին վանկարկում էին. «Վեհափառ, վեհափառ»։ Մայր Աթոռում Վեհափառի մասնակցությամբ մեկնարկած ժամերգությունն ընթանում է բնականոն հունով։ Տարածքում դեռևս չեն նկատվում այն եպիսկոպոսները, որոնք հրավիրել էին այս հավաքը: Փոխարենը Մայր Աթոռ է ժամանել Հովհաննավանքի կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը, ում Էջմիածինն արգելել է եկեղեցական ծեսեր կատարել, ևս այստեղ է: Վերջինս լրագրողներին ասաց՝ եկել են եկեղեցին այսպես ասած ազատագրելու: Ստեփան Ասատրյանի խոսքով՝ հավաքը հրավիրած եպիսկոպոսները հավանաբար արդեն տեղում են կամ շուտով կժամանեն: Նախօրեին Հայ Առաքելական եկեղեցու 10 եպիսկոպոսներ դիմել էին ժողովրդին՝ դեկտեմբերի 18-ին հրավիրելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Գարեգին Բ-ին «հանգստի կոչելու պահանջով», որն, իրենց պնդմամբ՝ այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Դրանից Արագածոտնի թեմը հայտնել էր, որ Բյուրականի սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռում:

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստից հետո հայտարարեց, որ բացառում է բախումների հավանականությունը՝ Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում: «Բախումների որևէ հնարավորություն բացառում եմ, որովհետև Հայաստանի իրավապահ մարմինները ունեն բոլոր գործիքակազմն ու հնարավորությունները սադրիչ գործելակերպով աչքի ընկնող անձանց չեզոքացնելու օրենքով սահմանված կարգով», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Փաշինյանը՝ հերթական անգամ պնդելով, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին պետք է պաշտպանել Վեհափառ հայրապետից, ում նա հերթական անգամ ավազանի անունով դիմեց, և իր խոսքով «Մայր Աթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից»: Փաշինյանը վստահեցրեց նաև, որ չի ուղղորդում, բայց աջակցում և ողջունում է Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացումը պահանջած տասը եպիսկոպոսների գործողությունները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից