Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:50 13-05-2023

«Համախմբում» շարժումը և նրա գործընկերներն առաջարկում են Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենք ընդունել

«Համախմբում» շարժման անդամները կազմակերպել էին «Արցախը Ադրբեջանի մաս չէ» խորագրով քննարկում քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության շուրջ։ Քննարկմանը ներկա էին 100-ից ավելի մասնակիցներ։

Նախաձեռնող խումբն առաջարկում է օրենսդրական փոփոխության ստորագրահավաք-քվեարկություն սկսել, որով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։

Ավետիք Չալաբյանն ասաց, որ նրանք ուզում են ներկայացնել օրենսդրական նախաձեռնություն, որը քրեականացնում է Արցախի ճանաչումը այլ պետությունների կազմում, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ժխտումը։

«Պետք է նկատել, որ այդ երկուսն էլ էսօրվա գործող վարչակարգի քաղաքաքական ուղեգիծն են։ Մեր սահմանադրությունը ուղիղ հղում է կատարում մեր Անկախության հռչակագրի վրա, որը ընդունված է 1990 թվականի օգոստոսի 23-ին, և հռչակագրում ամրագրված համազգային նպատակների վրա։ Այնտեղ երկու համազգային նպատակ է ամրագրված, դա Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության վերամիավորումն է և Հայոց Ցեղասպանության ընդունումն ու դատապարտումն է»,- ասաց Չալաբյանը։

Նախաձեռնության նախապատրաստական լայնածավալ փուլից հետո նախաձեռնող խումբը դիմելու է ԿԸՀ, որից հետո էլ սահմանվելու է 60-օրյա ժամկետ քվեարկություն-ստորագրահավաքը կազմակերպելու համար։ 50 հազար ստորագրությունը թույլ կտա ներկայացնել օրենսդրական նախաձեռնությունը ՀՀ ԱԺ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել