copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:12 12-05-2023

ՔՊ-ականները դեմ են էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու գաղափարին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը մտադիր է ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծել՝ ԱԺ պատգամավորների կողմից թույլ տված վարքականոնների խախտման բոլոր դեպքերի բացահայտման համար:

Ընդդիմադիրների այս նախաձեռնության համար հիմք է հանդիսացել, մասնավորապես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ՝ Երեւանի կենտրոնում քաղաքացուն վիրավորելու եւ նրա վրա թքելու դեպքը, ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խուլիգանական վարքագիծը, ինչպես նաեւ փետրվարի 3-ին Լաչինի միջանցքի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությունը, թե՝ 120 հազար արցախցու համար չարժէ ռիսկի տակ դնել 3 միլիոն հայաստանցու ճակատագիրը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովի կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը: Ըստ նույն օրենքի՝ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: ՔՊ-ամերձ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իշխանականները դեմ են այս հանձնաժողովի ստեղծմանը, ուստի, տարբեր պատճառաբանություններով, փորձում են տապալել այս գործընթացը՝ մեկ ժամանակավոր հանձնաժողովի նախագահի հարցում են առարկություններ ներկայացնում, մեկ հանձնաժողովի կազմի, մեկ՝ դրա գործառույթների, այդպիսով՝ ընդդիմության առաջարկած որեւէ տարբերակի հետ համաձայն չեն:

Եթե ՔՊ-ականներին եւ ընդդիմադիրներին, ի վերջո, հաջողվի այս հարցում համաձայնության գալ, ապա նախագիծը կընդգրկվի ԱԺ հաջորդ նստաշրջանի օրակարգում: Հուսանք, որ այս հանձնաժողովի շրջանակներում քննության առարկա կդառնա նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի վարքը, ում մասով քաղաքացի Տաթեւ Վիրաբյանն արդեն դիմել է Ազգային ժողով:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին