copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:49 11-05-2023

«Գոյ» թատրոնը միացվեց Սունդուկյանի անվան թատրոնին որպես բաժին


Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 11-ի նիստում որոշեց «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը կնպաստի նշյալ կազմակերպությունների մասնագիտական ռեսուրսների կենտրոնացման ու կարողությունների զարգացմանը, կխթանի ֆինանսական միջոցների ավելացմանը: Բարեփոխումները ենթադրում են նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների օպտիմալացում:

Որոշման անհրաժեշտությունը բխում է վերոնշյալ նպատակներից և միտված է «Գոյ» թատրոնի ստեղծագործական ներուժը առավել արդյունավետ և նպատակային գործադրելուն:

Ներկայում «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը» եւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը գործում են նույն ենթակառուցվածքային համակարգում (շինություն, կոմունալ հանգույցներ և այլն): Փաստացի, առանց մասնագիտական և հանրային քննարկման, թատրոնին պատկանող շենքի տարբեր հարկերից, տարբեր չափերի տարածքներ առանձնացվել են և տրվել «Գոյ»-ին: Այս ամենին զուգահեռ, կադաստրային տարածքի և փաստացի զբաղեցրած տարածքների մեջ նույնպես առկա են տարբերություններ։ Այս ամենն առաջացնում է լոգիստիկ բազմաթիվ խնդիրներ։

Ողջ գոյության ընթացքում կոմունալ բոլոր ծախսերը հոգացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը։ Մոտավոր հաշվարկով՝ յուրաքանչյուր տարի 3.5-4 միլիոն դրամ։
«Գոյ» կենտրոնի վերջին տարիների հաշվետվությունները ցույց են տալիս, որ ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների թերակատարումը ձեռք է բերել պարբե¬րական բնույթ:
Գնահատելով և վերլուծելով նշված խնդիրների կարգավորման ուղիներն ու հավանական ժամանակացույցը՝ նպատակահարմար է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմակերպել և ընդգրկել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կազմում, որպես բաժին («Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական բաժնի «Գոյ» փորձարարական բեմ):

Առաջիկայում «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի թատերախումբը հնարա¬վորություն կունենա իր ստեղծագործական նպատակներն իրագործելու համար լիարժեքորեն օգտվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադե-միական թատրոնի տարածքային (մեծ բեմ, Black box), գույքային և նյութա-տեխնիկական հնարավորություններից:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ էր դրել կառավարության որոշման նախագիծ, որով «Գոյ» թատրոնը միացնում են Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին:


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից