Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:58 11-05-2023

Հերթական փոխանցումը Աննա Հակոբյանի հիմնադրամին. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի «Իմ քայլը հիմնադրամին» 9 մլն 662 հազար դրամ է փոխանցվել «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից։ Իզմիրլյան հիմնադրամը ստեղծվել է 1990 թվականին Դիկրան Իզմիրլյանի կողմից՝ ի հիշատակ իր ծնողների՝ Սարկիս և Մարի Իզմիրլյանների։ Հիմնադրամն իր պաշտոնական կայքում նշել է, որ հանդես է գալիս որպես «Սփյուռք–Հայրենիք համագործակցության խորհրդանիշ», մինչդեռ «Իմ քայլը» հիմնադրամի ստեղծող Աննա Հակոբյանի ամուսին Նիկոլ Փաշինյանը Չեխիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ «հայրենիքը նա է, որտեղ ապրում ես» եւ հայրենիքին չի կարելի որբանոցի նման վերաբերվել, այսինքն՝ Հայաստանը Հայաստանում չապրող հայերի՝ սփյուռքի հայրենիքը չէ․

«Մեր խնդիրն էն ա, որ մենք մի տեղ ապրել ենք, բայց մի ուրիշ տեղ հայրենիք ենք համարել, սովորաբար էնտեղ, որտեղ ապրել ենք, հայրենիք չենք համարել։ Եկեք հայրենիքը հեռվից սիրելու սովորությունը ավարտենք, հողերը դուք եք հանձնել, որ հաղթանակած հողը թողել եք, եկել երջանիկ կյանքով ապրում եք Պրագայում։ Մենք պետությանը պետք է դադարենք վերաբերվել որպես որբանոցի, 250 հազարով օգնել եք , պետության մեջ պետք է աշխատել, հարկեր գեներացնել և վճարել հարկերը»,- հայտարարեց Փաշինյանը՝ ի պատասխան Չեխիայում ապրող արցախահայի մեղադրանքների, որ նա հողեր է հանձնում։ Նշենք նաեւ, որ «Իզմիրլյան» հիմնադրամը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հիմնադիրն է` Մայր աթոռի հետ միասին, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանը ԲԿ-ի նախկին տնօրենն էր:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել