Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:38 10-05-2023

Արցախցիները հասկացել են, որ երկնքից փրկիչ չի իջնելու. հանրահավաքի ամփոփում

Երեկ Ստեփանակերտում տեղի ունեցավ հանրահավաք, որը նախաձեռնել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբը:

Արցախի Ազգային Ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ մենք ի վերջո ունեցանք հանրահավաքի այնպիսի տեսակ, որի արդյունքը չենք ամփոփելու։

«Չենք ամփոփել երեկ, չենք ամփոփի այսօր և չենք ամփոփելու վաղը»,- ասաց Հակոբյանը և հավելեց, որ երիտասարդները, ովքեր նախաձեռնել էին հավաքի կազմակերպումը, ավելացնելու են արդեն տեղադրված վրանների թիվը և վրաններ են տեղադրելու նաև Վերածննդի հրապարակում։

«Երիտասարդներն անցել են արդեն ի գործ այն համապատասխան ստորագրահավաքի տեքստի, որի շուրջ արդեն 120.000 հայեր կարող են ուղղակի ստորագրել»,- ասաց Հակոբյանը։

Խոսելով հանրահավաքի տպավորություններից, գրանցած արդյունքներից՝ Հակոբյանն ասաց․ «Ես առաջին անգամ ժողովրդի աչքերում փայլ նկատեցի, ինչո՞ւ, քանի որ նախորդ հանրահավաքներում մարդիկ գիտեին, որ գալիս էին՝ ինչ-որ բան ցույց տային միջազգային հանրությանը, Հայաստանի մեր հայրենակիցներին և վերջ, հետո գնալու էին, շարունակեին իրենց կենցաղը, մինչև իշխանությունները իրենց քաղաքականությունը կվարեին կամ չէին վարի»,- ասաց Հակոբյանը և ավելացրեց, որ այս անգամ իրավիճակն այլ էր։

«Իրենք հավաքվել էին հաստատելու իրենց ստորագրությունը առ այն, որ իրենք բոլոր գործողություններին պատրաստ էին, այդ անելիքը իրենց սրտով էր և դրանից կար արդեն իսկ ոգևորություն, քանի որ իրենք ամեն ինչ անելու են, ոչ թե սպասելու են, որ իրենց փոխարեն ինչ-որ մեկը անի»,- ասաց պատգամավորը և ընդգծեց, որ հանրահավաքին ներկա են գտնվել հիմնականում Ստեփանակերտի բնակիչները, մյուս տեղերից մարդիկ չեն կարողացել հասնել Ստեփանակերտ, քանի որ եղել է վառելիքի հետ կապված լուրջ խնդիրներ։

Հակոբյանն ավելացրեց, որ նմանատիպ միջոցառումներ կազմակերպվել են նաև Արցախի տարբեր հատվածներում, տարբեր գյուղերում և քաղաքներում։

«Պատգամավորը նշեց նաև, որ մինչև երեկ բոլորը խոսում էին ինչ-որ պայքարի մասին, բայց մեխանիզմ չունեին, իսկ երեկվանից հետո բոլորն արդեն գիտեն, թե որն է գործիքակազմը, որոնք են ծրագրերն ու մեխանիզմները և ինչ քայլեր են արվելու»,- ասաց Հակոբյանը։

«Սրանով պայմանավորված ես կարող եմ ասել՝ մենք միգուցե ուշացնում ենք, բայց ուշացած չենք և կամաց-կամաց թմբիրից դուրս են գալիս մարդիկ, քանի որ հասկանում են, որ փրկիչ երկնքից չի գալու, մեր խնդիրները մեր փոխարեն որևէ մեկը չի լուծելու և մենք ՀՀ-ում այլևս չունենք իշխանություններ, որոնք հայանպաստ քաղաքականություն են վարում, այսինքն, հակառակը՝ մենք այսօր ունենք ի դեմս Հայաստանի իշխանությունների խնդիր, որը ևս մենք պետք է լուծենք»,- եզրափակեց Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ