Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:24 10-05-2023

Աննա Հակոբյանը մասնակցել է Խորվաթիայի նախագահի անունից մատուցված ողջույնի ընթրիքին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երկօրյա այցով Խորվաթիայի Հանրապետությունում է: Մասնակցում է «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին»:
Տեղեկանում ենք Աննա Հակոբյանի գրասենյակից։

Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչի հրավերով մայիսի 9-ին վարչապետի տիկինը մասնակցել է ողջույնի ընթրիքի՝ ի պատիվ երկիր ժամանած բարձրաստիճան հյուրերի:

Ընթրիքին ներկա են եղել շուրջ 10 երկրներից ժամանած առաջին տիկիններ և ամուսիններ:

Աննա Հակոբյանի հետ միասին ընթրիքին մասնակցել են Իսպանիայի թագուհի Լետիցիան, Ալբանիայի վարչապետի տիկին Լինդա Ռաման, Ղրղզստանի նախագահի տիկին Այգյուլ Ժապարովան, Լատվիայի առաջին տիկին Անդրա Լեվիտեն, Մալտայի վարչապետի տիկին Լիդիա Աբելան, Հունգարիայի նախագահի ամուսին Իշտվան Վերեշը, Սլովենիայի նախագահի ամուսին Ալեշ Մուսարը, Սերբիայի առաջին տիկին Թամարա Վուչիչը, դիվանագիտական կորպուսի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ընթրիքի ընթացքում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մի շարք կարճ զրույցներ է ունեցել ներկաների հետ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան