Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:49 10-05-2023

Ստեփանակերտի հանրահավաքն Արցախի եւ Հայաստանի որոշ շրջանակներ ծանր են տարել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Եռատոնին նվիրված հանրահավաքն Արցախի եւ Հայաստանի որոշ շրջանակներ ծանր են տարել։ Այն, ըստ էության, կազմակերպել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով պաշտոնից հեռացվեց Ադրբեջանի պահանջով եւ ՀՀ իշխանությունների համաձայնությամբ։

Արցախյան աղբյուրների հաշվարկով՝ հանրահավաքին 20-25 հազար մարդ է մասնակցել: Մինչդեռ Արցախը 150 օր շրջափակված է, գազի, վառելիքի խնդիրը կուլմինացիոն կետի է հասել, շրջաններից հնարավոր չի եղել մարդ բերել` հիմնականում ստեփանակերտցիներն են մասնակցել։

Ներկա են եղել նաեւ ԱՀ գործող եւ նախկին նախագահները` Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Հանրահավաքն ի ցույց է դրել վստահությունն առ Ռուբեն Վարդանյան, ինչը ծանր են տարել Արցախում ամբողջական իշխանության հավակնող պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, Սամվել Բաբայանը, ում հավաքներին մաքսիմում 50-100 մարդ է հավաքվում, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանը։

Որոշ տեղեկություններով, Երեւանից անգամ հրահանգել են Արցախի Հանրայինին` ուղիղ չհեռարձակել հավաքը։ ՀՀ իշխանություններին անհանգստացնում է այն, որ Արցախում դիմադրության օջախ է ձեւավորվում Ռուբեն Վարդանյանի շուրջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ