copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:42 09-05-2023

Տեղ գյուղի ուղղությամբ թշնամու ևս 5 կմ առաջ գալու լուրերը սուտ են

Համացանցում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ օրերս Ադրբեջանը կրկին 5 կմ առաջ է եկել Սյունիքում։

«Ըստ Սյունիքի նախկին մարզպետի՝ Տեղ գյուղի ուղղությամբ է թշնամին առաջ եկել 5 կմ»։

Oragir.News-ը Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ, Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանն ասաց, որ տարածվող տեղեկությունները սուտ են։

«Ով է նման բան տարածում, սուտ է։ Եթե խոսքը նախկին՝ 150 հեկտարից բացի՝ ևս 5 կիլոմետրի մասին է, ապա սուտ է, անգամ մեկ սանտիմետր էլ առաջ չեն եկել։ Որքան ապրիլի սկզբին եկել էին, նույն տեղում կանգնած են»։