copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:23 09-05-2023

Հովհաննես Թումանյանի կազմակերպած ցույցը՝ ի պաշտպանություն Արցախի

«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, Հովհ․ Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի ցույցի պատմություն

1919թ. հունիսի 22-ին Թիֆլիսի Վանքի Մայր եկեղեցու բակում Հովհ. Թումանյանը կազմակերպում է համահայկական ցույց՝ միտինգ, ի պաշտպանություն կոտորածի ենթարկվող Ղարաբաղի հայության: Մասնակցում է ամբողջ հայ Թիֆլիսը: Հավաքվածներին Թումանյանը ներկայացնում է մի բանաձև, որն ընդունվում է միաձայն.

-«Ի նկատի ունենալով, որ համաշխարհային պատերազմի ընթացքում, այն ժամանակ, երբ հայ ժողովրդին վիճակվեց մենմենակ պաշտպանել Երզնկայից մինչև Խրամ գետը ձգվող հսկայական ֆրոնտը, Ղարաբաղը իր 300000 հայությամբ, որ կազմում է ամբողջ ազգաբնակության մոտ 80 տոկոսը, հերոսական կռիվ մղեց տաճկական զորքի դեմ, որ Ղարաբաղի այդ հերոսամարտը անվիճելի է դարձնում նրա պատմական և օրգանական կապը մայր երկրի հետ, մի կապ, որ ամբողջ Ղարաբաղի հայությունը իր հինգ համագումարներում հայտարարել է իբրև ազգաբնակության ինքնորոշման սրբազան մի կամք, ի նկատի ունենալով, որ Ադրբեջանի ոտնձգությունները անվիճելի հայտարարելու Ղարաբաղը, բխում են նրա նվաճողական քաղաքականությունից, որ ներշնչում է Ադրբեջանին Հայաստանի և Անտանտի թշնամի Տաճկաստանը:

Որ հայ անզեն գյուղացիների, կանանց և երեխաների մորթոտվելը տաճկական ագենտի և Ադրբեջանի կառավարության ստորությամբ տաճիկների հայաջինջ ոճրագործ քաղաքականության շարունակությունն է, որ հայության հետ պիտի միասին վրդովի և դաշնակից պետությունների խիղճը-միտինգն իր ցասումն ու զայրույթն հայտնում Ղարաբաղի անզեն կանանց ու երեխաների վերաբերմամբ տեղի ունեցած վանդալիզմի հեղինակներին:

Իր ողջությունն է ուղարկում Ղարաբաղի հերոս հայությանը այն կռվի համար, որ նա վարում է հանուն մայր երկրի կյանքով ապրելու սրբազան իրավունքի: Միևնույն ժամանակ միտինգը վստահ Անտանտայի ժողովուրդների, կառավարությունների արդարամտության բարեկամական զգացմունքներին, որ հայ ժողովուրդը ձեռք է բերել իր աննախընթաց մարտիրոսությամբ, իբրև նրանց փոքր, բայց հավատարիմ դաշնակից, վստահ այդ զգացմունքներին , միտինգը դիմում է նրանց և խնդրում անմիջապես ձեռք առնել ամենակտրուկ զինական միջոցներ անկրկնելի դարձնելու ապագայում Ղարաբաղի գյուղացիության կոտորածը տաճկա-ադրբեջանական ագենտների կողմից, որ կարող է վերածվել երկու հարևան ժողովուրդների փոխադարձ կոտորածի:

Անմիջապես ձերբակալել և դատի հանձնել տեղի ունեցած կոտորածի հեղինակներին, անպայման հեռացնել ամբողջ Հայկական Ղարաբաղից Ադրբեջանի իշխանությունը, որին չի ճանաչում և երբեք չպիտի ճանաչի Հայկական Ղարաբաղը:Թույլ տալ Հայկական Ղարաբաղին, համաձայն ազգաբնակության անդրդվելի կամքի, կցվելու Հայաստանին և եթե այդ կցումը որևէ պատճառով անհնար գտնվի առայժմ, Հայկական Ղարաբաղում կազմակերպել դաշնակից պետությունների վարչություն մինչև Փարիզի կոնֆերանսի վերջնական վճիռը»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին