copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:05 06-07-2023

Ստեփանավանի թիվ 1 վարժարանը կմիավորվի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցին


Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիստում որոշեց «Լոռու մարզի Ստեփանավանի հ1 վարժարանը» միացնել ԿԳՄՍՆ «Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նման որոշման պատճառն այն է, որ վարժարանում կտրուկ նվազել է սովորողների թիվը, միջին դպրոցի (5-9-րդդասարաններ) աշխատանքը դարձել է ոչ արդյունավետ, վարժարանի տեղակայման վայրն անհարմար է, վատ են շենքային պայմանները:
Մյուս կողմից, «Ստեփանավանի Հ.Թումանյանի անվան ավագ դպրոցի» լիցենզիայով սահմանված տեղերի քանակը կազմում է 450, իսկ ներկայումս դպրոցում սովորում է 39 աշակերտ:

«Ստեփանավանի թիվ 1 վարժարանի» լիցենզիայով սահմանված տեղերի քանակը վարժարանի հիմնական դպրոցում /5-9-րդ դասարան/ 149-ն է, սակայն հիմնադրման պահից ի վեր հիմնական դպրոցում սովորող չի եղել: Վարժարանի ավագ դպրոցին հատկացված լիցենզիայով սահմանված տեղերի քանակը կազմում է 192, ներկայումս սովորում է 116 աշակերտ:

Ակնկալվում է, որ Ստեփանավանի հ1 վարժարանի սովորողները կունենան համապատասխան տարածք ավագ դպրոցի ուսուցումը կկազմակերպվի ավելի արդյունավետ՝ էապես բարելավելով կրթության որակը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում