Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:07 08-05-2023

Իշխանության վիզը ոլորելու ենք ու գահից գցենք․ Գարիկ Գալեյան

«Մենք կորցրել ենք մեր երեխաներին, չեմ ցանկանա, որ հանրությունն էլ մեր բախտին արժանանա, ուստի կոչով ու խնդրանքով կդիմեմ նրանց, որ ոտքի կանգնեն․ հայրենիք ենք կորցնում»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։

«Մենք մեր պայքարի ձևը փոխել ենք, ակտիվ պայքար է լինելու, դառնալու ենք այդ միջնորդը, որ հանրությունը ոտքի կանգնի։ Եթե պետք լինի, տուն առ տուն, դուռ առ դուռ կծեծենք ու կհարցնենք՝ էս ի՞նչ է կատարվում, կորցնում ենք հայրենիքը։

Կգա ժամանակը, որ զոհված զինծառայողների բոլոր ծնողները միասին կլինեն, ես վստահ եմ դրանում, կապ չունի, թե Աննան կփորձի, Նիկոլը կփորձի․․․ Ես կարծում եմ, որ արյունը ջուր չի դառնում, բոլոր ծնողները միանալու են մեր պայքարին, ու այս իշխանության վիզը ոլորելու ենք, գցելու ենք գահից։ Հանրությունը զարթնելու է, հայի տեսակը չի կորչելու։

Քանի որ այս իշխանությունը մեզ՝ 5000 ծնողներիս, տվեց 1-սենյականոց բնակարան՝ առանց դուռ (Եռաբլուր,- Ն․Խ․), պետք է վեր կենանք, որ այդ բնակարանը չկորցնենք։

Նախորդ ամիս, երբ զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեի մոտ բողոքի ակցիա իրականացրին, իշխանական լրատվամիջոցներից մեկը հոդված հրապարակեց, թե նրանք ֆինանսավորվում են ՀՀ երկրորդ նախագահի կողմից, թե իբր նրանց միլիոնավոր դրամներ և բնակարաններ են տրամադրել, սակայն մի քանի օր անց նույն լրատվամիջոցը հերքեց այդ լուրը»։

Հարցին՝ մտավախություն չունե՞ն, որ իշխանությունը կրկին տեղեկատվական գրոհ կսկսի նրանց դեմ, Գարիկ Գալեյանը պատասխանեց․ «Մենք արդեն չենք վախենում այդ ֆեյք բանակներից, հիմար խոսակցություններից, քանի որ պայքարելու ենք։ Այդ խոսողները եթե կփորձեն մեզ քննադատել, հենց դրանք են ծախված, գումարի դիմաց պղծում են իրենց ամեն ինչը»։

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրն էլ՝ Գայա Հակբյանը, հավելեց․ «Նիկոլը թող իմանա՝ էն մարդիկ, որոնք գումարի դիմաց վատ բաներ են գրում մեր մասին, կարող է մի օր մենք ավելի մեծ գումար տանք իրենց, և իրենք, հակառակը լինի, վատ բաները գրեն Նիկոլի մասին»։

Մանրամասները՝ Oragir.News-ի տեսանյութում

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ