copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:00 06-05-2023

Թուրքիան սպասում է հարմար պահի՝ Սիրիայի և Իրաքի հետ սահմանին գործողությունները շարունակելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի և Իրաքի հետ սահմանին Թուրքիայի զինված ուժերի գործողությունները չեն ավարտվել։ Ինչպես տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։

Էրդողանն ընդգծել է, որ Անկարան սպասում է հարմար պահի՝ գործողությունները շարունակելու համար։ «Մեր անդրսահմանային գործողությունները չեն ավարտվել: Մենք պարզապես սպասում ենք հարմար պահի»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահն առաջիկա ընտրություններում իր գլխավոր մրցակցին՝ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին կոչ է արել Քրդստանի բանվորական կուսակցությունը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն։

«Մինչ այսօր մենք նրանց շուրթերից չենք լսել «ՔԲԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է» արտահայտությունը: Պարոն Քեմալ, դուրս եկեք և ասեք «ՔԲԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է», ինչո՞ւ չեք կարող դա ասել»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Իբրահիմ Քալինը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողության Սիրիայի հյուսիսում, և այն կարող է սկսվել ցանկացած պահի։ Սիրիայի սահմանային գոտում թուրքական ուժերի գործողությունները Դամասկոսը բազմիցս անօրինական է անվանել և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։




Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը