Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:38 04-05-2023

«Տղան մեղավոր չի՛»․ քաղաքացուն բերման ենթարկեցին Կառավարության շենքի մոտից

Հերոսածին մայրերն այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության շենքի մոտ։

Ակցիային էին միացել տասնյակ քաղաքացիներ, որոնք իրենց անհանգստությունն էին հայտնում Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին։

Նշենք, որ բողոքի ակցիային ընդառաջ Կառավարության շենքի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել։ Մի պահ իրավիճակը լարվեց և ոստիկանները քաղաքացիների բերման ենթարկեցին։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսեց, որ բերման ենթարկվող քաղաքացիներից մեկը երիտասարդ տղա էր։ Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ոստիկաններին ասաց, որ տղան որևէ բան չի արել, սակայն քաղաքացուն տեղափոխեցին ոստիկանության բաժին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը