copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:46 03-05-2023

Ի՞նչ է ասել խաղաղապահների ղեկավարը Արցախի իշխանություններին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար գեներալ գնդապետ Ալեքսանդր Լենցովը վաղը կմեկնի Բաքու։ Մեր տեղեկություններով, նա այդ մասին հայտնել է մայիսի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ հանդիպման ընթացքում։

Ուշագրավ է, որ սա երկրորդ հանդիպումն է՝ այն տեղի է ունեցել խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում, այլ ոչ թե առաջին հանդիպման նման՝ նախագահականում, ինչը նշանակում է, որ հանդիպման շահագրգռվածություն ցուցաբերել են արցախցի պաշտոնյաները, որոնց, կարելի է ասել, վերջին հույսը մնացել է գեներալ Լենցովը։

Մեր աղբյուրները պատմում են, որ Լենցովն ասել է, թե իբր իրենց համար եւս անցանկալի իրավիճակ է ստեղծվել, սակայն բոլոր հարցերին կարող է պատասխանել միայն Բաքվից վերադառնալուց հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։