copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:00 02-05-2023

Վաշինգթոնը պնդում է, որ Բախմուտում ռուսական հարձակման փորձը ձախողվել է

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Բախմուտում ռուսական հարձակման փորձը ձախողվել է։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian պարբերականը։

Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ վերջին հինգ ամսում ավելի քան 20 հազար ռուս զինվոր է սպանվել, ավելի քան 80 հազարը՝ վիրավորվել։ Նրա խոսքով՝ սա ավելացրել է Ռուսաստանի առանց այդ էլ ունեցած ծանր կորուստները։

Քիրբին նշել է, որ սպանված 20 հազար զինվորականների կեսը եղել են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության անդամներ։

«Ռուսաստանի համար Բախմուտը գրավելու փորձը ահավոր թանկ արժեցավ: Ռուսաստանը սպառել է իր ռազմական պաշարներն ու իր զինված ուժերը, և դեկտեմբերից սկսած մենք հաշվարկում ենք, որ Ռուսաստանը կորցրել է ավելի քան 100 հազար զինվորականի, այդ թվում ունի ավելի քան 20 հազար զոհված: Նրանցից գրեթե կեսը «Վագներ»-ի զինվորներն էին, որոնց մեծամասնությունը ռուս դատապարտյալներ էին, որ մարտի էին նետվել Բախմուտում՝ առանց բավարար մարտական պատրաստվածության»,- ասել է նա։

Քիրբին միևնույն ժամանակ հրաժարվել է գնահատել ուկրաինական կողմի կորուստները։ Նա նշել է, որ Ուկրաիան այս պատերազմում զոհն է, իսկ Ռուսաստանը, և Սպիտակ տունը չի հրապարակի տեղեկատվությունը, որը կարող է վնասել Ուկրաինային:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
11:29 Չորս ամսում՝ 3-րդ դեպքը․ սա խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է․ Արփինե Հովհաննիսյան