copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:27 02-05-2023

ՀՀ բնակչության թվի փոփոխությունները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2022 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 928 հազար 914 մարդ, իսկ նույն ժամանակահատվածում առկա բնակչության թիվը կազմել է 2 մլն 638 հազար 917:

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մշտական բնակչության թվաքանակում ներառված է ՀՀ-ում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա եւ ժամանակավոր բացակա բնակչության թվաքանակների ցուցանիշների հանրագումարը։ Համեմատելու համար նշենք, որ նախորդ մարդահամարն անցկացվել էր 2011 թվականին։

Այդ տարվա տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 3 մլն 18 հազար 854 մարդ, իսկ առկա բնակչությունը՝ 2 մլն 871 հազար 771 մարդ։ Եթե արտահայտենք թվերով, ապա մշտական բնակչությունը 11 տարում կրճատվել է շուրջ 89 հազար 940-ով:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
23:12 Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները