copy image url
Ներքին Միտք 3 տարի առաջ - 11:28 01-05-2023

Փաշինյան-Ալիև զույգի անվան «մաքսակետ». Անդրանիկ Թևանյան

Արցախի կոկորդին Ադրբեջանն անցակետ, ավելի ճիշտ՝ քողածածկված ռազմական հենակետ է կառուցել։ Անունը դրել են մաքսակետ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Նա նաև նշել է. «Համացանցում հայտնված կադրերի թեմայով Հայաստանից քար լռություն էր (նիկոլենց մոտ հետտոնական վիճակ էր)։ Արցախից էլ։ Միայն այսօր Ստեփանակերտից հաստատեցին եղածը։
Երեկվանից անիմաստ քննարկում էր ծավալվել՝ «մաքսակետում» արված նկարահանումները հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների մասով ֆե՞յք է, թե՞ ոչ։ Մինչդեռ քննարկման իրական թեման պետք է լինի ովքեր, երբ, ինչպես հասցրեցին մեզ այս օրին և ինչ է պետք անել։

Արցախում ադրբեջանական «մաքսակետի» հայտնվելու հիմքերը դրվեցին Նիկոլ Փաշինյանի կողմից 2018 թվականի մայիսի 9–ին։ Այդ օրը Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի բանակցելու հակամարտության թեմայով։ Մի շարք այլ վտանգավոր հայտարարություններ էլ արեց։ Դրանից հետո սկսվեց իրարամերժ քայլերի կասկադը։ Հետո եկավ Բոլթոնի հրահանգները կատարելու ժամանակը։ Ահա այդպես փլվեց բանակցային գործընթացը, ստացանք պատերազմ ու պարտություն։

Հիմա Փաշինյանն Արցախը ճանաչում է ադրբեջանական՝ դրանով իսկ Ալիևի հետ «մաքսակետ» տեղադրելով Արցախում։ Որքան շատ է Ադրբեջանը սեղմում, այնքան ավելի է ագրեսիվանում նիկոլական պրոպագանդան՝ «Արցախը հանձնենք, որ Հայաստանը պահենք» հակապետական և կեղծ կոդի շրջանակներում։ Եվ հակառակը՝ որքան ագրեսիվանում են Փաշինյանի հակաղարաբաղյան (իրականում՝ հակահայաստանյան) պրոպագանդան ու քայլերը, այնքան լկտիանում է Բաքուն։

Ուշագրավն այն է, որ Փաշինյանի ու Ալիևի թիրախում ռուս խաղաղապահներն են։ Քանզի երկուսին էլ դրսից նույն հրահանգիչներն են ուղղորդում։

Ստեղծված իրավիճակն ունի մեկ լուծում՝ իշխանափոխություն Հայաստանում։ Մնացած բոլոր օրակարգերը կեղծ են ու հակապետական։ Պետք է մի կողմ դնել կուսակցական, հատվածային շահերն ու ստեղծել հասարակական–քաղաքացիական, ժողովրդական նոր շարժում ու դրա միջոցով սրբել նիկոլական այս իշխանությանը։ Իմ բոլոր ջանքերն այդ ուղղությամբ են»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է