copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:36 29-04-2023

Շաբաթօրյակին այսօր մասնակցել է շուրջ 174 167 մարդ

Այսօր՝ ապրիլի 29-ին, կազմակերպվել էր համապետական շաբաթօրյակ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամփոփել է կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները:

Ըստ ՀՀ մարզերից ստացված տեղեկատվության՝ ընդհանուր առմամբ ՀՀ մարզերում շաբաթօրյակին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, դպրոցականներ, ուսանողներ և բազմաթիվ կամավորներ /շուրջ 174 167 մարդ/։

Շաբաթօրյակին ներգրավվել է 1261 միավոր տեխնիկա և կիրառվել է մաքրման տարբեր տեսակի շուրջ 53 430 գործիք։

Աղբից մաքրվել են փողոցներ ու բակեր, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներ ու ճանապարհամերձ տարածքներ, անտառամերձ, ափամերձ տարածքներ, այգիներ, պուրակներ, պատմամշակույթային հուշարձանների տարածքներ։

Վերացվել են շուրջ 4 հա տարածքով աղբավայրեր, շուրջ 3 հա տարածքով մեծ աղբակույտեր ու աղբանոցներ։ Լվացվել են բազմաթիվ հուշարձաններ, մաքրվել են ջրավազաններ, ջրամբարներ, ոռոգման առուներ, սելավատարներ։




Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
12:18 Փաստացի զրկում՝ քաղաքացիությունից. Պուտինը ստորագրել է արտագաղթողների դեմ նոր օրենքը
14:25 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, դստերն ու փեսային բնակարան են նվիրել
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
14:57 Սիլվա Հակոբյանը ցավալի կորստի մասին է հայտնել
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
21:22 Ալեքսանդր Բաբասյանն ու կինը՝ Շողերը, հանգստից նոր լուսանկարներ են հրապարակել
20:07 Կառավարությունն իրականացրել է վիճելի գնում՝ միջազգային աճուրդից ձեռք բերված իրը ներկայացնելով որպես հայկական մշակութային ժառանգության նմուշ
20:13 Դատարանը վերացրել է Կամո Արեյանի խափանման միջոցը