Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:27 21-04-2023

Երևանը նախապատրաստվում է ապրիլի 29-ի համապետական շաբաթօրյակին

Ապրիլի 29-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակին ընդառաջ Երևանի քաղաքապետարանում վարչական շրջանների ղեկավարների, վարչությունների պետերի և պատասխանատու կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրվել է աշխատանքային քննարկում: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի վարչությունից:

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշել է, որ նախապատրաստական և կազմակերպչական հիմնական աշխատանքներն ավարտված են: Հստակեցվել են այգիներն ու պուրակները, ինչպես նաև աղբի կուտակման քրոնիկ հասցեները: Մաքրման աշխատանքները կմեկնարկեն առավոտյան ժամը 10:00-ից:

Այդ օրը կլվացվեն ու կմաքրվեն նաև քաղաքի հուշարձաններն ու արձանները:

Աշխատանքներին կներգարվվի «Աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ու «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տեխնիկան և աշխատուժը: Դժվարամատչելի հատվածներում տարածքների մաքրմանը կմիանան ԱԻՆ աշխատակիցները:

Շաբաթօրյակին կմասնակցեն քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, կրթամշակութային, առողջապահական հաստատություններն ու համայնքային մյուս կառույցները, ինչպես նաև պետական, մասնավոր ու հասարակական կազմակերպությունները:

Անդրադառնալով բակային տարածքների մաքրմանը՝ առաջարկվեց բնակիչների ներգրավվածությունն ապահովելու համար ակտիվ գործակցել համատիրությունների հետ:

Քաղաքացիներին կտրամադրվեն անհրաժեշտ բոլոր պարագաները՝ բահեր, ձեռնոցներ, պարկեր:

Կամո Արեյանն ընդգծել է, առանձին իրազեկման աշխատանքներ պետք է տարվեն տնտեսվարողների հետ:

«Քաղաքը մաքուր պահելու պարտավորությունը միայն համայնքինը չէ, տնտեսվարողներն այստեղ ունեն իրենց խիստ կարևոր դերը: Շաբաթօրյակին մասնավոր հատվածի ներգրավմամբ մենք կկարողանանք ընդլայնել նախատեսված տարածքներն ու տեսքի բերել այդ հատվածները: Ծանուցումների և հնարավոր այլ միջոցներով պետք է տեղեկացնենք մեր ազգաբնակչությանն ու կազմակերպություններին շաբաթօրյակին մասնակցելու կարևորության մասին: Միայն միասին ու համատեղ ջանքերով մենք կհասնենք արդյունքի: Բայց կարևոր է նաև աշխատանք տանել՝ հետագայում մաքրված տարածքները պահպանելու ուղղությամբ»,- նշել է Կամո Արեյանը:

Շաբաթօրյակի ընթացքում հավաքված ամբողջ աղբը կտեղափոխվի քաղաքային աղբավայր:

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
12:18 Փաստացի զրկում՝ քաղաքացիությունից. Պուտինը ստորագրել է արտագաղթողների դեմ նոր օրենքը
14:25 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, դստերն ու փեսային բնակարան են նվիրել
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
14:57 Սիլվա Հակոբյանը ցավալի կորստի մասին է հայտնել
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
19:37 Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած հնագույն համալիր
21:22 Ալեքսանդր Բաբասյանն ու կինը՝ Շողերը, հանգստից նոր լուսանկարներ են հրապարակել
20:07 Կառավարությունն իրականացրել է վիճելի գնում՝ միջազգային աճուրդից ձեռք բերված իրը ներկայացնելով որպես հայկական մշակութային ժառանգության նմուշ