copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:30 28-04-2023

Թուրքիայի քրդամետ կուսակցությունն իր աջակիցներին կոչ է արել քվեարկել ընդդիմության թեկնածուի օգտին

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունն իր կողմնակիցներին կոչ է արել առաջիկա նախագահական ընտրություններում քվեարկել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից, ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին։ Այս մասին տեղեկացնում է Politico-ն` նշելով, որ առաջիկա ընտրությունները կլինեն Էրդողանի ամենաթեժ մրցավազքն իր քսանամյա կառավարման ընթացքում։

«Թուրքիայի քաղաքականության այս բեկումնային փուլում մենք համախմբվել ենք՝ կատարելու մեր պատմական պարտքը՝ ինչպես մեր ավանդույթի, այնպես էլ ապագա սերունդների հանդեպ մեր պարտքի մաս՝ մայիսի 14-ին կայանալիք պատմական ընտրություններից առաջ։ Այս համատեքստում մենք հանրության հետ կիսում ենք նախագահական ընտրություններում Քեմալ Քըլըչդարօղլուին աջակցելու մեր որոշումը»,- ասվում է կուսակցության կողմից տարածված հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ քուրդ բնակչության ձայները, որը կազմում է Թուրքիայի 85 միլիոն բնակչության մոտ մեկ հինգերորդը,որոշիչ գործոն է լինելու նախագահական մրցավազքի համար, քանի որ Էրդողանը և Քըլըչդարօղլուն գտնվում են գրեթե հավասար իրավիճակում, ինչի մասին փաստում են նաև Politico-ի հարցումները։

Կուսակցության կալանավորված առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի վերջերս պարբերականին ասել էր, որ ձախակողմյան Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունը Թուրքիայի ամենամեծ քրդամետ քաղաքական ուժն է, որը ներկայացնում է քրդերի ձայների մոտ երկու երրորդը։

Պարբերականի հրապարակած հարցումների համաձայն` հարցվածների 47%-ը պատրաստ է քվեարկել Քըլըչդարօղլուի, իսկ 45%-ը` Էրդողանի օգտին։

Նշենք, որ քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության անդամ է նաև Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, ով չի մասնակցում այս ընտրություններին։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։

Նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու, քեմալական «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Մի շարք փորձագետների համոզմամբ՝ այս ընտրությունները Էրդողանի քսանամյա իշխանության ընթացքում ամենաբարդ ընտրական գործընթացն են, և բավականին մեծ է հավանականությունը, որ Էրդողանը կարող է կորցնել իշխանությունը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Թուրքիայում գործող քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցությունը որոշում էր կայացրել առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու չառաջարկել։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից

Ձեզ գուցե հետաքրքրի