copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 13:56 28-04-2023

Վերջին մեկ տարում սեռավարակները եռապատկվել են

Հայաստանում սեռավարկների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է՝ անգամ եռապատկվել։ Թե ինչո՞վ է դա պայմանավորված՝ սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց.

«Մանր-մունր» սեռավարակներն, իհարկե, որոնք առաջին հայացքից թվում են մանր, շատացել են, դրանք են՝ քլամիդիան, նիկոպլազման, նաև սնկային հիվանդությունը, որոնք շատ մեծ ազդեցություն կարող են ունենալ սերմի վրա, սերմի և՛ որակն է վատացել և՛ քանակը տղամարդկանց մոտ, իսկ շատացումը պայմանավորված է նրանով, որ այս ինֆեկցիաների ժամանակ առանձնապես շատ մեծ գանգատներ չեն ունենում հիվանդները, այսինքն՝ այն արտադրությունը, այս սուր հոտը, այտուցները՝ միզելու ժամանակ և նման այլ գանգատներ՝ չեն ունենում։

Բայց այդ վարակները շատ ուժեղ կերպով տարածված են ու ազդում են ամորձիների վրա, որն էլ իր հերթին բերում է անպտղության, բացի դրանից՝ քովիդը մեզ շատ վատացրեց, տղամարդկանց մոտ առավել շատ անպտղությունն ավելացավ, օրինակ՝ սպերմաների քսան-քսանհինգ միլիոնը դարձել է մի քանի հարյուր հազար, իսկ հիվանդներն այդքան շատ գանգատներ չեն ունենում, քանի որ իրենց չեն հետևում, կամ ամուսնանում՝ հետո պարզում, որ հիվանդ են։

Մենք հազար անգամ ասել ենք և կրկնում ենք, էլի՛ ասում, որ մինչև ամուսնանալը լավ կլինի ստուգվեն թե՛ տղամարդիկ ու թե՛ կանայք, որովհետև ամուսնանում են, ու ենթադրենք՝ տղամարդը հիվանդ է, իսկ կինը հիվանդ չէ, բայց տղամարդը կնոջը վարակում է։

Հարցին, թե սեռավարակների ավելացումն արդյո՞ք կապված է ռուսների գալով՝ պատասխանեց. «Ճիշտն ասած՝ չէ, որովհետև հայերն այդքան էլ շատ տրամադրված չեն ռուսների հետ հանդիպմանը, բայց, այո, այդ գործոնն էլ կա, և ռուսներն այդ գործում մի քիչ ավելի ակտիվ են, բայց, իհարկե, հայերն իրենց ամեն ինչով՝ վարքով ու արտաքինով, շատ ավելի լավն են»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը