Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:16 28-04-2023

ԱԺ աշխատակազմի 10 միլիոն 752 հազար դրամի կոնյակ է գնել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ աշխատակազմը 10 մլն 752 հազար դրամի կոնյակ է գնել։ Գնումը կատարվել է մեկ անձից գնման ընթացակարգով՝ «Վինո վինո» ՍՊԸ-ից։ Ընդհանուր գնվել է 480 շիշ կոնյակ, որից 160 հատը՝ «Ախթամար», 1 միավորի գինը՝ 14 հազար 160 դրամ, «Հայաստան»՝ 60 շիշ, միավորի գինը՝ 18 հազար 960 դրամ, «Վասպուրական»՝ 60 շիշ, միավորի գինը՝ 25 հազար 279 դրամ, «Նաիրի»՝ 50 շիշ, միավորի գինը՝ 39 հազար 440 դրամ, «Երեւան»՝ 60 շիշ, միավորի գինը՝ 21 հազար 439 դրամ, «Էյփրիքոթ»՝ 70 շիշ, միավորի գինը՝ 8 հազար 200 դրամ, եւ «Արարատ Շառլ Ազնավուր 25»՝ 20 շիշ, միավորի գինը՝ 100 հազար դրամ։
ԱԺ-ն նշված կոնյակների գնումը կատարել է ապրիլի 14-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին