copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:02 25-04-2023

250 մլրդ դոլարի մասին չճշտված տեղեկության հրապարակում, ու աղմուկը պատրաստ է

«Հայաստան-Հնդկաստան-Իրան կողմերի միջև 250 մլրդ․ դոլար ապրանքատեղափոխման մասին տեղեկությանն արձագանքեցի, որովհետև տեսա, որ իմ ընկերների շրջանում էլ մարդիկ կային, որոնք կիսվել ու ուրախացել էին այդ տեղեկությամբ»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ֆեյսբուքի օգտատեր Էդուարդ Հայրումյանը՝ անդրադառնալով իր վերջին հրապարակմանը։

«Տեսնելով, որ մեծաթիվ մարդիկ արձագանքել էին տեղեկությանը, ցանկացա ճիշտը ներկայացնել։ Հայտնեցի, որ դա ապատեղեկատվություն է։ Բնականաբար, այդ հարցը քննարկվում է, որ այդպիսի բան պետք է լինի, բայց դա շատ երկար գործընթաց է ենթադրում։ Դրա իրականացման համար շատ երկար ժամանակ է պահանջվում»,- ասաց նա։

Oragir.News-ի զրուցակիցն առնվազն անտրամաբանական է համարում արտգործնախարարության ներկայացուցիչների այդպիսի մակարդակում այդքան կարևոր հարցի շուրջ նման պայմանագիր ստորագրելու հավանականությունը։

«Բնականաբար, քննարկվում են հարցի լուծման ձևեր ու ամեն ինչ։ Բայց մի հատ սովորական փոխարտգործնախարարների հանդիպումը ներկայացնել որպես ստորագրած պայմանագիր, արված գործ ու հաղթանակ, ընդ որում, այդ ստորագրած 250 մլրդ․-ի մասին չէ խոսքը, այլ շատ ավելի քիչ թվի մասին»,- ասաց նա։

Այս առումով, մեր զրուցակիցն անհայտ օգտատիրոջ արած հրապարակումը տարածելն առնվազն ոչ օգտակար է համարում։

«Մի 3 հետևորդ ունեցող Ջաքուզի, թե ինչ անունով օգտատիրոջ հրապարակում էր։ Հետո արդեն դրեցին պարսիկի հրապարակում՝ երևի Իրանի քաղաքացու, ում էջը նայելիս հասկանում ես, որ ամբողջ կյանքը Հայաստանում է անցկացրել, ու սովորական մարդ է ու որևէ բանի հետ կապ չունի»,- ասաց նա։

Տեղի ունեցածի նպատակը, մեր զրուցակիցը կարող է միայն ենթադրել։ Միայն, որպես գրագետ օգտատեր, խորհուրդ է տալիս ամեն մի գրառման մոտենալ հնարավորինս կշռադատված, տարածելուց առաջ ստուգել ցանկացած տեղեկություն։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg