copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:18 22-04-2023

Թե ինչ է ուզում Փաշինյանը դրանով ասել, դատողությունները թողնում ենք Ձեզ. Տեր Եսայի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ, անդրադառնալով եկեղեցուն, ասել է․
«Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»։

Oragir.News-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը, չցանկանալով մեկնաբանել Փաշինյանի հնչեցրած միտքը, ասաց. «Եկեղեցի, պետություն, Արցախ հարաբերությունների վերաբերյալ և նաև եկեղեցի-պետության հարաբերությունների տեսլականի վերաբերյալ Վեհափառ Հայրապետը օրեր առաջ իր հարցազրույցում ամենինչ ասել է արդեն, ես ավելի չեմ կարող ասել»,- ասաց Արթենյանը։

Հարցին, թե ինչպես կմեկնաբանեք կոնկրետ այս միտքը, եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, Արթենյանն ասաց. «Դատողությունները թողնում եմ Ձեզ, թե ինչ է ուզում դրանով ասել պետք է իրեն հարցնեք»,- ասաց նա և հավելեց, որ այլ մեկնաբանություններ չունի։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ