Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:19 22-04-2023

Այն գաղափարը, թե մենք զոհ ենք, որին պիտի օգնեն, շատ վտանգավոր հիվանդություն է․ Ռուբեն Վարդանյան

«Ապրելու երկիր» կուսակցության այսօրվա համագումարին տեսակապով Արցախից միացավ նաև կուսակցության գործընկեր, գաղափարակից, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Մենք բոլորս ասել ենք, որ Արցախը մեզ համար կարմիր գիծ է, և ես վստահ եմ, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը նույն ձևով կշարունակի իր գործունեությունը՝ հասկանալով, որ դրանք խոսքեր չեն, կոնկրետ գործողություններ են»,- ասաց Վարդանյանը։

Վարդանյանը նշեց, որ ինքն առաջին անգամ Արցախի մասին բարձր ձայնով խոսեց 2020 թ․, երբ նոր էր վերադարձել իր ծանոթներից մեկի որդու թաղումից, ով զոհվել էր պատերազմում, և հիմա իր ելույթից հետո պիտի գնա մի երեխայի կնունքի արարողությանը։ Նա այս ամենը պատահական չի համարում․ «Մենք միշտ պիտի հիշենք, որ երեխաները, որոնք նոր ծնվում են, մեծանում են, պիտի հնարավորություն ունենան ապրելու իրենց հայրենիքում, մնալ հայ, մնալ արժանապատիվ անձ և ունենալ ապագա ոչ թե կենացներով, այլ իսկապես իրականացնելով նրանց երազանքները»։

Վարդանյանը նշեց, որ շուտով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, և որպես «Ավրորայի» համահիմնադիր՝ նա հաճախ է իր ընկերների, Նուբար Աֆեյանի հետ խոսել մեր ազգային ճակատագրից։
«Այն գաղափարը, թե մենք զոհ ենք, թե մենք ոչ մի բան չենք կարող անել, որ մենք միշտ կախում ունենք ուրիշներից, որ մեզ պարտական են ինչ-որ բանով օգնել, ինձ թվում է՝ շատ վտանգավոր հիվանդություն է, որի դեմ մենք պետք է պայքարենք»։

Խոսելով Արցախից՝ նկատեց․ «Արցախը վտանգի մեջ է, Արցախի շուրջ 30․000 երեխա վտանգի մեջ է, որովհետև հնարավոր է՝ նրանք չունենան ապագայում ապրելու հնարավորություն իրենց երկրում։ Մենք պատասխանատվություն ենք կրում նրանց առջև»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից