copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:45 21-04-2023

Իրանի նախագահը եվրոպական երկրներին կոչ է անում դադարեցնել ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի հետ: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահը եվրոպական երկրներին կոչ է արել դադարեցնել հակաիրանական ահաբեկչական և անջատողական խմբերին ցուցաբերվող աջակցությունը։

Իրանի նախագահը և Բելգիայի վարչապետը քննարկել են երկու երկրների դատական ​​փոխգործակցության և համագործակցության իրավիճակը և համապատասխան պայմանավորվածությունների կատարման արագացման ուղիները։ Անդրադառնալով Իրանի և Բելգիայի միջև 130-ամյա պատմական հարաբերություններին՝ նախագահն ընդգծել է երկու երկրների միջև գիտության և տեխնիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության և համագործակցության զարգացումը։

Բացի այդ Ռայիսին կարևորել է, որ եվրոպական երկրները դադարեցնեն իրենց տարածքում ահաբեկչական և անջատողական խմբավորումների ներկայացուցիչներին ապաստանի տրամադրումը։

Բելգիայի վարչապետն իր հերթին գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջև ձեռք բերված փոխըմբռնման կապակցությամբ։ Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ տարբեր ոլորտներում երկու երկրների հարաբերությունները զարգանում և ամրապնդվում են։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին