copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:53 27-10-2022

Իրանի արտգործնախարարը խոստցել է կոշտ պատասխան տալ ահաբեկիչներին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը խստորեն դատապարտել է նախօրեին Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերաղ տաճարում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։ Ինչպես տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, այս մասին Աբդոլլահյանը գրառում է կատարել իր ինստագրամյան պաշտոնական էջում։

Իրանի արտգործնախարարը շեշտել է, որ Իրանը թույլ չի տա ահաբեկիչներին խաթարել իր անվտանգությունը։ Աբդոլլահյանը ցավակցություն է հայտնել ահաբեկչության հետևանքով զոհված անձանց ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այդ հանցագործությունը լիովին բացահայտել է Իրանում ահաբեկչություն և բռնություն հրահրողների չարամիտ մտադրությունները։

«Կոնկրետ տեղեկություններ կան, որ թշնամիները բազմակողմանի ծրագիր են մշակել՝ Իրանին անապահով երկիր դարձնելու համար։ Իհարկե, մենք թույլ չենք տա, որ Իրանի ազգային անվտանգությունն ու շահերը վտանգի ենթարկվեն ահաբեկիչների և օտարերկրյա միջամտողների կողմից, որոնք իրենց անվանում են մարդու իրավունքների պաշտպան»,- ասել է Աբդոլլահյանը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է «Oragir.News»-ը, Իրանի Շիրազ քաղաքի Շահ Չերագ սրբավայրում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում