Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:00 20-04-2023

Թուրքիայի ընդդիմության նախագահի միասնական թեկնածուն հայտնել է, որ ինքը ալևի է

Թուրքիայի ընդդիմության նախագահի միասնական թեկնածու, ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդրօղլուն հայտարարել է, որ ինքը ալևի է՝ կոչ անելով վերջ տալ պառակտող քաղաքականությանն ու աղանդավորությանը: Ինչպես փոխանցում է թուրքական Gerceknews լրատվականը, այս մասին Քըլըչդրօղլուն ասել է Թուրքիայի երիտասարդներին ուղղված իր տեսաուղերձում։

Քըլըչդարօղլուն երիտասարդ ընտրողներին հորդորել է միանալ իր փոփոխությունների արշավին և օգնել Թուրքիան վերածել ավելի ազատ և արդար հասարակության՝ զերծ աղանդավորական բաժանումներից և կոռուպցիայի արհավիրքից:

«Իմ սիրելի՛ երիտասարդներ, ովքեր առաջին անգամ են քվեարկելու այս ընտրություններում, ժամանակն է, որ մենք ձեզ հետ խոսենք շատ անձնական, շատ զգայուն հարցի մասին, կարծում եմ, որ եկել է ժամանակն այս մասին խոսելու։ Մենք կա՛մ կհաղթահարենք սա և կհասնենք այն տեղին, որին արժանի ենք աշխարհում, կլինենք երջանիկ և ուժեղ երկրի պատվավոր քաղաքացիներ, կա՛մ կբավարարվենք միայն մեզնից դուրս աշխարհին կարոտով նայելով։ Իմ սիրելի երիտասարդներ, ովքեր իրենց առաջին անգամ են ձայն տալու, ես ալևի եմ։ Ես անկեղծ մուսուլման եմ, ով դաստիարակվել է ճիշտ Մուհամմեդի և Ալիի հավատքով»,- ասել է նա։

Վերջինս հայտնել է, որ 10-ից 20 միլիոն բնակչություն ունեցող կրոնական փոքրամասնություն հանդիսացող ալևիները Թուրքիայում պատմականորեն բախվել են խտրականության և մարգինալացման, շատերը տարիներ շարունակ ենթարկվել են բռնությունների և հալածանքների: Նա ընդգծել է սեփական ինքնությունը արժանապատվորեն և հպարտությամբ պնդելու, բայց նաև էթիկ, ազնիվ և առաքինի լինելու ընտրության կարևորությունը:

Նշվում է, որ Քըլըչդրօղլուի ուղերձը արժանացել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչների քննադատությանը։ Քըլըչդրօղլուի աջակիցները բարձր են գնահատել նրա քաջությունը և պնդել իշխող կուսակցության սահմանած բռնապետական ռեժիմից ազատվելու անհրաժեշտությունը։

Ընդդիմադիր գործիչն իր եզրափակիչ խոսքում կոչ է արել Թուրքիայի երիտասարդությանը միանալ իրեն՝ անցնելու շեմը դեպի պայծառ ապագա։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով