Ուղիղ եթեր
Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 17:31 20-04-2023

Ես խոսում եմ այն կանանց անունից, ովքեր հանգչում են Եռաբլուրում․ կին ազատամարտիկի կոչը

«Ես, որպես ազատամարտիկ և բժիշկ իմ ցավն եմ ապրում։ Մենք պայքարել ենք, ուժ ենք գտել մեր մեջ, որ պաշտպանենք մեր տունը ու սահմանը։ Ցավոք, մեր սահմանները այլևս պաշտպանված չեն»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց արցախյան բոլոր պատերազմներով անցած կին ազատամարտիկ Ալլա Նիկողոսյանը։

Ստեղծված իրավիճակը ազատամարտիկի խոսքով նախ և առաջ զայրացնող է։ Ասում է՝ երկիրը կործանման եզրին կանգնեցրած մարդիկ ի՞նչ պատասխան են տալու անմահացած տղաներին․

«Ես խորին ցավ եմ ապրում, որ այն տղաները, ովքեր իրենց արյունը խառնեցին մայր հողին՝ այսօր չկան։ Եթե նրանք իրենց գլուխը բարձրացնեն ու տեսնեն, թե ինչ վիճակում է մեր սահմանները նոր կյանք կառնեն»։

Ալլա Նիկողոսյանը սթափության կոչ է անում և նշում է, որ ինքը խոսում է Եռաբլուրում հանգչող կանանց անունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
12:18 Փաստացի զրկում՝ քաղաքացիությունից. Պուտինը ստորագրել է արտագաղթողների դեմ նոր օրենքը
14:25 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, դստերն ու փեսային բնակարան են նվիրել
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
14:57 Սիլվա Հակոբյանը ցավալի կորստի մասին է հայտնել
18:28 Կյանքից հեռացել է ռեժիսոր Արսեն Ասլանյանը
19:37 Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել է շուրջ 34 քարաշեն սենյակներից բաղկացած հնագույն համալիր