Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:24 19-04-2023

Արցախում գործարարներն իրենց գայլային ախորժակը չեն զսպում

«Իսկապես ահագնացող են այս թանկացումները, հատկապես այս օրերին, երբ մարդիկ սոցիալական լուրջ խնդիրներ ունեն, և պետական աջակցություն չկա։ Ասեմ, որ թանկացումների նոր ալիք է սպասվում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը։

Նշում է՝ ջրի սակագնի թանկացման համար «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտ է ներկայացրել, և հնարավոր է՝ ՀԷՑ-ը նույնպես հայտ ներկայացնի։

Անդրադառնալով Արցախում ստեղծված վիճակին, որտեղ որոշ մթերքներ կտրոնով են, իսկ բանջարեղենն ու միրգը՝ չափազանց թանկ, Սյուզաննա Չիլինգարյանը ասաց․ «Արցախցի սպառողը բնականաբար պաշտպանության կարիք ունի։ Ես կարծում եմ, որ այս ծանր օրերին մենք պետք է կանգնենք արցախցիների կողքին։ Կան տնտեսվարողներ, որ օգտվում են ստեղծված վիճակից։ Քաղաքացիները սննդի և անվտանգության խնդիր ունեն և տարածքի անվտանգության հարց է վճռվում, իսկ որոշ տնտեսվարողներ անցնում են բոլոր սահմանները։ Ես զարմանում եմ՝ Արցախի կառավարությունը ինչով է զբաղված, երբ խնդիրը չի կարգավորվում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի