copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 09:30 17-04-2023

Մեր նպատակը պետք է լինի այդ ավերածություն բերող դրոշը մաքրել մեր հայրենիքի յուրաքանչյուր անկյունից, յուրաքանչյուր շենից

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հանգստյան օրերին համացանցում չէին դադարում բուռն քննարկումները դրոշի այրման վերաբերյալ, բերած տարբեր ռացիոնալ և էմոցիոնալ փաստարկների տարափը գերազանցեց հնարավոր բոլոր երևակայելի սահմանները: Ինքս էլ համարելով, որ Երևանի կենտրոնում ընդհանրապես չպետք է բարձացվեր թշնամական և մարդատյաց պետական կազմավորման դրոշը, կուզեի այնուամենայնիվ, որ գնահատելով այս գործողության ողջ խորհրդանշական բնույթը, մենք նաև հիմա կենտրոնանաք ավելի կարևորի վրա:

Այսօր այդ ատելի դրոշը փողփողում է Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներում, մեր բնակավայրերի՝ Վերին Շորժայի, Ջերմուկի, Իշխանասարի, Տեղի, Որոտանի, Շուռնուխի, Դավիթ Բեկի, Կապանի, Ներքին Հանդի, և շատ այլոց անմիջական հարևանությամբ, թշնամին ոչ միայն առաջացել է այդ ուղղություններով, այլև գործող իշխանության թողտվությամբ ամրաշինվել և ամրակայվել է այնտեղ:

Էլ չեմ ասում, որ այդ ատելի դրոշը փողփողում է Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասի վրա՝ Շուշի, Հադրութ, Թալիշ, Մատաղիս, Բերձոր, Քարվաճառ, Տող, Խծաբերդ, Ավետարանոց, և տասնյակ այլ հայկական բնակավայրեր թշնամու կրնկի տակ են, պղծված, ստորացված և լքված հազարամյակներով այնտեղ ապրած իրենց հայ բնակիչների կողմից, և թախծով սպասում են իրենց տիրոջ վերադարձին:

Մենք ուստի չպետք է բավարարվենք որևէ կերպ թշնամու դրոշի խորհրդանշական անարգմամբ, դա շատ թույլ սփոփանք է այն վիթխարի կորուստների համեմատ, որ մենք կրել ենք վերջին երեք տարիների ընթացքում: Մեր նպատակը պետք է լինի այդ մարդատյաց, ցավ և ավերածություն բերող դրոշը մաքրել մեր հայրենիքի յուրաքանչյուր անկյունից, յուրաքանչյուր շենից, որտեղ հայ մարդ է ապրել, յուրաքանչյուր եկեղեցուց, որում հայ մարդ է աղոթել, յուրաքանչյուր գերեզմանից, որում հայ մարդ է թաղված, և որի հոգին երկնքից մեզ է նայում և ոգեկոչում հատուցման:

Ես համոզված եմ, որ մենք դա կարող ենք, և ինձ այդ համոզմունքը տալիս են այն հայ մարդիկ, որոնք ինձ շրջապատում են, այն մարդիկ, որոնք այսօր չեն կոտրվում, չեն նահանջում, աշխատում են օրնիբուն, մաքառում են ամեն օր, և օր օրի ուղղում են մեր ծռված մեջքը: Այդ մարդիկ մեր երկրի աղն են, մեր հույսը, և նրանց թիվը աճում է՝ արտերկրից հայրենիք են վերադառնում և գործին կպնում նորերը, ապատիայի թմբիրից արթնանում և գործին կպնում են տեղում եղածները, մեզ միանում են արժանապատիվ և ազատասեր երիտասարդներ, և օր օրի աճում է այն բանակը, որն ազատագրելու է մեր հայրենիքը թշնամական դրոշներից, վերադարձնելու է նրան ազատությունը, արժանապատվությունը և խաղաղ կյանքի բերկրանքը:

Եթե ուժ և կորով ունեք ձեր մեջ, դուք էլ միացեք, գործ յուրաքանչյուրիդ համար կգնվի! Մինչ այդ, բոլորիդ լավ գործնական շաբաթ եմ ցանկանում, գարնանային արևի ջերմությամբ և արթնացող բնության գեղեցկությամբ լի»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը